|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման հարցը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը։
«Փաստինֆո»-ին նաև հայտնի դարձավ, որ դատավոր Պողոսյանը հանդիսանում է Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ սույն գործով ցուցմունք տալու դիմաց կալանքից ազատված Տարոն Թովմասյանի մտերիմ ընկերը։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մամուլը գրել էր, որ Տ. Թովմասյանը սպառնալիքների ներքո ցուցմունքներ է տվել Սահմանադրական դատարանի նախագահի դեմ։
Հավելենք, որ համաձայն դատավորների վարկանիշավորման helpcourt.am համակարգի, դատավոր Գագիկ Պողոսյանը փաստաբանների շրջանում ունի ծայրահեղ ցածր վարկանիշ։