կարևոր
952 դիտում, 4 ժամ առաջ - 2025-12-15 13:15
Իրավական

Վարդան Ղուկասյանի գործով նիստը հետաձգվել է. վկաները դատարան չեն ներկայացել. փաստաբան

Վարդան Ղուկասյանի գործով նիստը հետաձգվել է. վկաները դատարան չեն ներկայացել. փաստաբան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը հետաձգվել է. դատարան հրավիրված վկաները նիստին չէին ներկայացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, դատարանի բակում NEWS.am–ի փոխանցմամբ՝  ասել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Ժամավաճառությամբ են զբաղվում, ամբողջ դատական համակարգը պետական բյուջեից միջոցներով նման գործեր է կարում մարդկանց վրա։ Պարզվեց՝ վկաներից ոմանք ընդհանրապես չեն ծանուցվել, ոմանք էլ ծանուցվել են, բայց չեն եկել։ Դատարանը որոշեց հարկադրանքի միջոց կիրառել բերման ենթարկելու վերաբերյալ այդ վկաներին»,–նշեց փաստաբանը։

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 23-ին։