կարևոր
355 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 20:40
Հասարակություն Քաղաքական

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։

Գործն ապացույցների հետազոտման փուլում է։

Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին։

Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ճաղերի հետևում է մայիսի 23-ից` լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։

Նույն գործով անցնում է նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Փաստաբաններն այս մեղադրանքները չեն ընդունում՝ դրանք որակելով անհեթեթ։