|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հարցաքննված վկաները նրա մեղադրանքը հաստատող որևէ փաստական տվյալ չեն հայտնել։ Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։
«Այս դատապրոցեսն ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ մութ անկյունում սև կատու ենք փորձում գնել։ Կոնկրետ ինձ համար ո՞րն է այդ սև կատուն․ ամեն մի վկայից ուզում եմ հասկանալ, թե այդ վկայի ցուցմունքում ի՞նչն է հիմք հանդիսացել, որ հանրային մեղադրողը մեղադրական ակտը հաստատելիս գրել է, որ այս վկաների ցուցմունքներով ևս հաստատվում է Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքը»,- նշել է Հակոբյանը։
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին։
Հիշեցնենք` 2025-ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց Կարապետյանի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։
Գործարարը տնային կալանքի տակ է մինչ օրս։