|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն են ներկայացրել քննիչն ու դատախաղազը, տեղեկացրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Միջնորդության ներկայացման ընթացքում դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- գրել է Լևոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ ֆեյսբուքյան իր էջում: