Միասին կարող ենք
կարևոր
5443 դիտում, 6 ամիս առաջ - 2025-09-09 14:00
Իրավական

Պրոֆեսիանալ գիտելիքներ պետք չեն՝ հասկանալու, որ Սամվել Կարապետյանի խոսքը կոչ չէ և բռնության էլեմենտներ չի պարունակում․ փաստաբան

Պրոֆեսիանալ գիտելիքներ պետք չեն՝ հասկանալու, որ Սամվել Կարապետյանի խոսքը կոչ չէ և բռնության էլեմենտներ չի պարունակում․ փաստաբան

Սամվել Կարապետյանի գործով նախաքննության և հսկողության որակը տպավորություն է ստեղծում, որ մրցույթ է, թե ով ավելի մեծ կամայականություն կդրսևորի, ով այդ կամայականությունը կզարգացնի։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արշակ Վարդանյանը։ 

Պաշտպանը, անդրադառնալով մեղադրանքին, նշեց, որ փողերի լվացման մեղադրանքը, որն ավելացվել է իբրև «կոչի» դրվագին, ավելի շատ Սամվել Կարապետյանի անձը վարկաբեկելու նպատակ էր հետապնդում, որովհետև խոսել, որ Սամվել Կարապետյանը հափշտակություն է կատարել, հարկային պարտավորություններ կատարելուց է խուսափել, առավել ևս՝  հանցավոր ճանապարհով ենթադրաբար ձեռք բերված գույքն օրինականացրել՝ աբսուրդ է։ Արշակ Վարդանյանը նկատեց, որ գործում առկա բազմաթիվ խախտումներն արդեն դատական ակտերով ամրագրված են։ Փողերի լվացման դրվագով ևս դատարաններն արձանագրել են, որ այդ դրվագով մեղադրանքն ակնհայտ ապօրինի է,  հիմնավոր կասկած առկա չէ, իսկ «կոչի» դրվագով պաշտպանը նկատում է՝ առանձնապես պրոֆեսիոնալ գիտելիքներ անհրաժեշտ չեն, որ տեսանյութն ունկնդրելով պարզ լինի, որ այդտեղ բռնության կոչ առկա չէ։