|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեք պատգամավոր ընդդիմադիր կալանավորված են, առնվազն 12-13-ի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ընտրված են խափանման միջոցներ, սա աննախադեպ երևույթ է: Այս մասին այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանին կրկին կալանավորելու որոշմանը:
Ըստ Ղազինյանի՝ կան հիմքեր, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կայացրած որոշումը ապօրինի է, առկա են կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր: Պատգամավորը համոզված է, որ պետք է հետևողականորեն հետամուտ լինել, որ նման դատավորները ենթարկվեն կարգապահական, իսկ եթե կան հիմքեր, ապա նաև քրեական պատասխանատվության: