|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․
«Եվ, այնուամենայնիվ, դժվարանում եմ հասկանալ, թե «թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում՝
Իր 5000 զավակների եղերական մահը՞,
Երեքհազարամյա հայկական Արցախի էթնիկ զտումն ու կորուստը՞,
Բաքվում հայ ռազմագերիների ու Արցախի քաղաքական ղեկավարության կեղեքումն ու մեր հավաքական նվաստացումը՞
Արևմտյան Ադրբեջանի օրեցօր մոտեցող ուրվականը՞,
Ադրբեջանական զորամիավորումների կողմից բռնազավթված ՀՀ 210 քառկմ-ը՞,
1700 -ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թրքաբարո ասպատակությունը՞,
Արցախի հայկական հետքի բարբարոսական ոչնչացումը՞,
Հայաստանի միջազգային նվաստացումը՞ ,
Շարունակվող կապիտուլյացիա՞ն,
Քաղաքական բանտարկյալների առկայությունը՞,
Խորացող բռնատիությունը՞,
Մեղրիից պոկվող միջանցքը՞,
Պառակտված ու խելագարության շեմին ապրող հասարակությունը,
Թե՝ համապարփակ քաղաքական ու բարոյական կոլապսն ու ուրացումը՞,
ԻՆՉԸ՞․․․»։