|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
««Ի վերջո, մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը», Մարտին Լյութեր Քինգ։
Հիշենք նաև, որ երբ եղոյանը՝ փրփրաբերան, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ արմատախիլ անելու հայտարարությունն էր անում, քպ-ականները հրճվանքով ծափահարում էին։
Իսկ կգտնվի արդյոք եվրոպական արժեքների ջատագով, ԵՄ գրանտներ ստացող իրավապաշտպան գեթ մեկ ՀԿ, որն առանց վարանելու կարձանագրի, որ եղոյանի և թիմի վարքը մաքուր ՖԱՇԻՍՏԱԿԱՆ է, այլատյացություն և մարդատյացություն՝ եվրոպական արժեքներին հակոտնյա։
Հետո մի սրտնեղեք, որ ձեզ վարձկան են ասում։ Կրկնակի ստանդարները ՆՈՂԿԱԼԻ են և վերջ»։
Հիշեցնենք՝ այսօր Ազգային Ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց քաղաքական բախման։ ՔՊ-ական Արման Եղոյանն, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, քննադատությամբ հարձակվեց ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և հավելեց, որ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։
Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի։ Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»։