|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է վաճառականների հետ:
Ըստ AA-ի՝ Չավուշօղլուն հանդիպման ընթացքում հայտնել է, որ Թուրքիան հիվանդանոցներ կառուցելու համար անհրաժեշտ գումարի խնդիր չունի, սակայն ունի պրոֆեսիոնալ բժիշկների կարիք: «Սակայն այդ ուղղությամբ մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում` բացում բժշկական նոր համալսարաններ և բարելավում բուհերի վիճակը»,- նշել է նա:
Չավուշօղլուն նաև անդրադարձել վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի դարձած զինված հարձակումներին և պայթյուններին, որոնք, ըստ թուրքական կայքերի, իրականացվում են Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից: «Արմատախիլ ենք անելու մեր պետության վրա կրակողներին: Մինչև վերջ ոչնչացնելու ենք նրանց»,- ասել է նա: