|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդովի փողոցի 1-ին Ա շենքի բակում հաստաբուն ծառն ընկել է ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր պետք է ծառը հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայի վրայից տեղափոխեին: Նշում է, որ ծառն արմատախիլ է եղել ուժեղ քամու հետևանքով:
Ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում: Բարեբախտաբար, այդ պահին ավտոմեքենայում ոչ ոք չի եղել: