|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 29-ին, ժամը 19:58-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհի մոտակա ծառն ընկել է ճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Գյուլագարակ հատվածի 7-րդ կմ-ին ծառն ընկել է շարժման մեջ գտնվող «Opel Vectra» մակնիշի 35 GZ 279 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա՝ ամբողջությամբ վնասելով տանիքը և մասամբ՝ դիմապակին:
Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք՝ դարձնելով ավտոճանապարհը ամբողջությամբ երթևեկելի: