|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գյուլագարակ գյուղում ավտոմեքենա է այրվել։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն այսօր՝ հուլիսի 10-ին՝ 05։31-ին, ահազանգ է ստացել, որ Գյուլագարակ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլագարակ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում կայանած «Opel Vectra» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։54-ին, մարվել՝ 06։16-ին։ Այրվել է ավտոմեքենան։