|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրամիությունը տուգանել է Microsoft Corp-ին 561 եվրոյով այն բանի, համար, որ վերջինս, հակառակ խոստմանը, իր բաժանորդների համար չի ստեղծել այլընտրանքային Windows ինտերնետային բրաուզերը. hաղորդում է The Wall Street Journal-ը:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ամերիկյան այս կազմակերպությունն առաջինն է, որը տուգանվում է նախապես ձեռք բերված համաձայնությունը խախտելու համար: Եթե խախտումը չլիներ, ապա 15 միլիոն բաժանորդ հնարավորություն կունենար, Internet Explorer-ից բացի, այլընտրանքային բրաուզերից օգտվել:
Microsoft-ը որևէ հայտարարություն չի արել այս կապակցությամբ, ամենայն հավանականությամբ հասկացել է, որ տուգանքը վիճարկել չի կարող հատկապես այն բանից հետո, որ ընդունել է իր սխալը և սկսել է աշխատել տեխնիկական թերությունները շտկելու ուղղությամբ: