կարևոր
2527 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-16 17:40
Աշխարհ

Microsoft-ը լքում է Ադրբեջանը

Microsoft-ը լքում է Ադրբեջանը

Microsoft Azerbaijan-ը, որը համաշխարհային ՏՏ հսկայի ներկայացուցչությունն է Ադրբեջանում, փակվում է։ Այս մասին հայտարարել է ադրբեջանական ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։ Նա հայտնել է, որ Ադրբեջանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավարը և նրա աշխատակիցների մեծ մասն արդեն դադարեցրել են աշխատանքը։

Ըստ Գյունդուզի՝ այս իրավիճակն Ադրբեջանի կառավարության համար, այդ թվում՝ թվային զարգացման և տրանսպորտի նախարարության համար, նման է ամպրոպի՝ պարզ երկնքում:

Փորձագետի խոսքով՝ Microsoft-ը դադարեցրել է աշխատանքը նաև Ռուսաստանում և Բելառուսում, իսկ Microsoft-ի ռուսական գրասենյակի ավելի քան 500 աշխատակից միաժամանակ ազատվել է աշխատանքից։