|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Microsoft ընկերությունը եւ ավտոմեքենա արտադրող խոշորագույն ճապոնական Toyota ընկերությունը համատեղելու են իրենց ուժերը` ինտերնետային տեխնոլոգիաները ավտոմեքենաներում ներդնելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նախագծի հիմնական նպատակը Toyota ավտոմեքենաներում GPS տեխնոլոգիայի եւ մուլտիմեդիա ծառայությունների ներդնումն է: Համագործակցության շրջանակներում Toyota-ն իր ավտոմեքենաներում օգտագործելու է Windows Azure օպերացիոն համակարգը:
Ընկերություններն այս նախագծին տրամադրել են 12 միլիոն դոլար: Նոր հնարավորություններով ավտոմեքենաները պատրաստ կլինեն 2012 թվականին, իսկ 2015-ին դրանք մատչելի կդառնան ամբողջ աշխարհում:
«Microsoft-ի եւ Toyota-ի համագործակցությունը կարեւոր է ողջ աշխարհի համար` մոբիլ եւ էներգետիկ մենեջմենթի տեսանկյունից»,- ասել է Toyota-ի նախագահ Ակիո Տոեդան: