|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Microsoft-ը համաձայնել է 8,5 մլրդ դոլար վճարել մեծ հեղինակություն վայելող` տեսազանգերի Skype ծառայության համար: Այդ մասին ժամեր առաջ Նյու Յորքում հայտարարել է Microsoft-ի ներկայացուցիչը:
Կորպորացիան վերահսկիչ փաթեթը գնում է eBay ինտերնետային աճուրդից եւ Silver Lake ու Andreessen Horowitz մասնավոր ներդրումային ընկերություններից:
Արդյո՞ք Skype-ի ղեկավարությունում վերադասավորումներ լինելու են, եւ արդյո՞ք ընկերությանը սպառնում է վերակառուցումը, չի տեղեկացվում:
Skype-ը ինտերնետային հետահաղորդակցության առաջատարներից է, գրանցված այցելուների թիվը 663 միլիոն է: Անցյալ տարի նրանք կատարել են 207 մլրդ զանգ եւ հեռակոնֆերանս:
Վերջին տարիներին ընկերության ֆինանսական ցուցանիշները զգալիորեն նվազել էին համակարգիչների եւ սմարթֆոնների տարածման պատճառով: Ենթադրվում է, որ նոր ղեկավարությամբ Skype-ը կվերադարձնի իր եկամուտները, իսկ Microsoft-ը` կորցրած դիրքը: