|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 16.00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արարատի մարզի Ոսկետապ գյուղի բնակչից, որը հայտնել է, թե գյուղի գերեզմանատան հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանի ներսում այրված դիակ կա:
Դեպքի վայր մեկնած` ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը նշված տեղում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դիակ` այրված, ածխացած վիճակում. Արարատի մարզից yerkir.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Քննիչի որոշմամբ` կատարվում փորձաքննություններ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
![]() |
|
![]() |
|
![]() |
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի