|
Փոխարժեքներ
26 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որը մեկնարկել էր ապրիլի 29-ին: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը yerkir.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ երիտասարդ ըմբիշներից շատերը մեծ հույսեր են ներշնչում:
«Մրցութային այս երկու օրերի արդյունքներից գոհ եմ: Որոշ քաշային կարգերում լավ ըմբիշներ եմ տեսնում, ովքեր ժամանակի ընթացքում միանշանակ կհամալրեն Հայաստանի ըմբշամարտի մեծահասակների հավաքականը: Նրանք մեծ հույսեր են ներշնչում: Վստահ կարող եմ ասել՝ արժանի փոխարինողներ ունենք: Շատ ուրախալի և գովելի է այն փաստը, որ բարձր մակարդակի աշխատանքներ են տարվում հանրապետության տարբեր մարզերում»,- ասել է Լեւոն Ջուլֆալակյանը:
Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: