|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 13-ին Թուրքիայի Մերսին քաղաքի Տարսոնի շրջանում տեղի ունեցած զարհուրելի սպանություն ցնցել է ողջ երկիրը:
Տուն գնալու ճանապարհին ավտոբուսում 20-ամյա վարորդ Սուփհի Ալթընդոքենի կողմից սպանվել է Օզգեհան Ասլանը (20 տարեկան)՝ երիտասարդի բռնաբարության փորձից ինքնապաշտպանվելու ժամանակ:
Երիտասարդ աղջկանից երկար ժամանակ լուր չստացած ընտանիքը դիմել է ոստիկանության: Հետաքննություն է սկսվել, խուզարկվել են Տարսոն մուտք և ելք գործած մեքենաները: Կասկածելի ավտոբուսը խոևզարկելիս ոստիկանները արյան հետքեր են հայտնաբերել: 20-ամյա երիտասարդը, նրա հայրն ու ընկերը պնդել են, որ դրանք վեճի արդյունքում են գոյացել, սակայն երիտասարդի դեմքին եղած կասկածելի ճանկռտուքների պատճառով ոստիկանները նրանց բերման են ենթարկել:
Ոստիկանության բաժանմունքում ամեն ինչ պարզվել է: 20-ամյա երիտասարդն ընդունել է մեղքն ու ներկայացրել դեպքի մանրամասները: Աղջկան սպանել է բռնաբարությանը դիմադրելու պատճառով՝ նրան դանակահարելով և գլխին հարվածելով: Սպանությունը թաքցնելու հարցում նրան օգնել է հայրը. դին անտառում այրել են և առուն նետել:
20-ամյա աղջկա սպանության պատճառով երկրի տարբեր շրջաններում ցույցեր են տեղի ունենում:



