|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Շաբաթ օրը Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ 10 բնակիչ է զոհվել: 15-ը մահացել են հիվանդանոցում. հայտնում է Вести.ру-ն:
Ըստ պարբերականի՝ նրանց թվում է եղել 21-ամյա բուժքույր Յուլյա Իզոտովան, ով առաջին օգնությունն էր ցուցաբերում վիրավորներին: Երբ իրավիճակն անցակետի մոտ գերվտանգավոր է դարձել, Յուլյան իր ընկերների հետ փորձել է մեքենայով հեռանալ, սակայն չեն հասցրել: Զրահամեքենայից կրակ են բացել մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղածները մահացել են:
Յուլյայի մահը ցնցել է ուկրաինացիներին: Սոցկայքերում նրա էջին շարունակում են ցավակցական խոսքեր գրել: «Նման բանը չի կարելի ներել, մոռանալ: Հիշեք՝ նա զոհվել է իր սիրելի քաղաքի և ժողովրդի համար»,- գրում են մարդիկ: