|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վանաձորի կենտրոնական ավտոկայանում Երեւան մեկնող երթուղայիններ չկան: Պատճառը պարզ է` Երեւանում ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ է սկսել:
Վաղ առավոտից ավտոկայանում հավաքված վանաձորցիները yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում զայրացած ասել են, որ անգամ տեղյակ չեն հանրահավաքից ու մայրաքաղաք են մեկնում անձնական գործերով: «Վանաձոր» տաքսի ծառայության մեքենաներն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, կրկնակի ու եռակի բարձրացրել են ուղեւորավարձը:
Ավտոկայանի տնօրենից մեկնաբանություններ ստանալու` yerkir.am-ի թղթակցի բոլոր ջանքերն ապարդյուն են անցել. ինչպես սովորաբար լինում է հանրահավաքների օրերին, տնօրենը աշխատավայրում չէ, բջջային հեռախոսն էլ անջատված է: