|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է, որի առիթով Արցախի ներկայացուցչությունում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ։
Մինչ այդ, առավորտյան, Արցախի Հանրապետության ղեկավար կազմը՝ ԱԺ նախագահը, պատգամավորները, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսի հետ միասին այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։
Խորհրդարանական լսումներին ներկա էր նաև ՀՅԴ Հայ Դատի կենտոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Հիշեցնենք, որ Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվել է ԼՂՀ պետական անկախության հանրաքվե, որի 99,8%-ը կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։
Սակայն մինչև 2006 թվականը Արցախը չուներ իր Սահմանադրությունը։ 15 տարի անց հանրապետության խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը, որտեղ նշվում էր, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։ ԼՂՀ-ում 2006 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համապետական հանրաքվե՝ ընդունելու երկրի առաջին Սահմանադրության նախագիծը։
ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ է քվեարկել 77279 քաղաքացի։