|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերականգնման ինտենսիվ աշխատանքներ են տարվում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Ավարտական փուլում են գտնվում ճանապարհի՝ Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Նշված հատվածում իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի և անվտանգության տարրերի տեղադրում։ Վերականգնվում է նաև 2018-ի հունիսին փլուզված հենապատը։
Ինչպես հայտնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, ճանապարհի՝ Թումանյանից Ալավերդի ձգվող հատվածում կատարվում են հողային, իսկ Բագրատաշեն-Նոյեմբերյան խաչմերուկ տեղամասում՝ կողնակների կառուցման աշխատանքներ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Մ6 ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանն այցելել էր վերականգնվող ճանապարհահատվածներ՝ շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։ Հանդիպումներ են կայացել կապալառու կազմակերպությունների և Մ-6, Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականցնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։