|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական լսումներ են։
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է։
Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվել է ԼՂՀ պետական անկախության հանրաքվե, որի 99,8%-ը կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։ Սակայն մինչև 2006 թվականը Արցախը չուներ իր Սահմանադրությունը։ 15 տարի անց հանրապետության խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը, որտեղ նշվում էր, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։ ԼՂՀ-ում 2006 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համապետական հանրաքվե՝ ընդունելու երկրի առաջին Սահմանադրության նախագիծը։ ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ է քվեարկել 77279 քաղաքացի։
Հիշեցնենք, որ առավոտյան Արցախի Հանրապետության ղեկավար կազմը՝ ԱԺ նախագահը, պատգամավորները, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսի հետ միասին այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։