|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ՄԱԿի գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների։ Երիտասարդները դիմել են ՄԱԿ-ին՝ անկախ դիտորդական առաքելություն ձևավորելու և հայ ռազմագերիների իրական վիճակը պարզելու պահանջով։ ՀՅԴ ՆԱՈւՄ անդամները նաև մեղադրել են միջազգային կառույցներին՝ լռելու, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների իրավունքների ոտնահարության առջև աչք փակելու համար։
Ակցիայի մասնակիցներից ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Ալբերտ Օհանյանը, խոսքն ուղղելով ՀՀ իշխանությանը, պահանջեց քայլեր ձեռնարկել գերեվարված մեր հայրենակիցների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ, քանի որ Բաքվի բանտերում նրանք կտտանքների են ենթարկվում։