|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում լրացումներ կատարելու որոշումը, որով ցուցարարների փոքր խմբերին արգելվում է փակել փողոցների երթևեկելի և հետիոտնային հատվածները։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի՝ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն։
Նա նշել է, որ ոստիկանությունը համապատասխան վարչական միջոցներ կձեռնարկի սահմանված կանոնները խախտողների նկատմամբ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անհրաժեշտություն է անվանել այս որոշումը՝ նշելով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի բողոքի գործողության մի քանի տասնյակ մասնակիցներ իրենց կամքը թելադրեն քաղաքի չորս միլիոն բնակիչներին։
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընդդիմությունն արդեն ավելի քան մեկ տարի ամեն օր բողոքի փոքրաթիվ ցույցեր է անցկացնում խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում։