|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԳԱԼԱ-ն գրում է. «Գյումրեցի առեւտրականների բողոքի ակցիան այսօր շարունակվեց: Նշենք, որ հագուստի եւ կոշկեղենի վաճառքով զբաղվող առեւտրականներին այսօր արդեն միացել են սննդի օբյեկտների եւ խանութների որոշ աշխատակիցներ:
Կան նաեւ գյումրեցիներ, ովքեր պարզապես եկել են աջակցելու առեւտրականներին: Հիշեցնենք, որ առեւտրով զբաղվող քաղաքացիները դժգոհում են այսօրվանից ուժի մեջ մտնող Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխություններից, որով, ըստ նրանց, ավելի են դժվարացնում փոքր ու միջին գործարարությամբ զբաղվողների աշխատանքը: Որպեսզի բողոքի իրենց ձայնն ավելի լսելի դարձնեն, առեւտրականները կրկին փակել են շուկայամերձ փողոցները:
Այսօր արդեն փակ են Շահումյան-Հաղթանակի պողոտա, Շահումյան-Ավտոկայարան եւ Շահումյան-Ռիժկով փողոցները, ավտոմնեքենաների երթեւեկությունը դադարեցված է հիշյալ փողոցներով: Բողոքի ցույցի մասնակիցները շարունակում են պահանջել, որպեսզի Գյումրի ժամանեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ գյումրեցի պատգամավորները»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: