|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր վաղ առավոտից Երևանի բոլոր տոնավաճառների աշխատակիցները, հարյուրներով շարք-շարք կազմած, ընդ որում` ոտքով ճանապարհ կտրելով, քայլում են դեպի կառավարություն: Նրանք պատրաստվում են շարունակել երկու օր առաջ սկսած բողոքի ցույցը` ընդդեմ կառավարության նոր հարկային քաղաքականության, որը գործելու է հոկտեմբերի 1-ից: Նշենք, որ կառավարության նոր հարկային քաղաքականությունը իրականում ՓՄՁ-ներին չի վնասում, պարզապես ՓՄՁ-ները մեծ շղթայի միայն մեկ օղակն են, այնինչ անհրաժեշտ է, որ բոլոր օղակները գործեն, հատկապես` խոշոր ձեռնարկատերերը: Թե ինչ լուծում կտրվի ՓՄՁ-ների բողոքին, այս պահին դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ այս անգամ ևս ուժեղացված հսկողություն է սահմանված կառավարության շենքի շրջակայքում: Ոստիկանական երեք մեծ մեքենաներ վաղ առավոտից հսկում են շենքի հարակից տարածքը: