|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տոնավաճառներոմ աշխատող առեւտրականներն այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անում: Պատճառը վերջին օրերին Թուրքիայից եւ Չինաստանից ներմուծվող բեռանափոխադրումների մաքսային ծախսերի բարձրացումն է:
Ցուցարարների խոսքով` Թուրքիայից ներկրվող 1 կգ ապրանքի մաքսատուրքը բարձրարցել են 4-ից 8, իսկ Չինաստանից բերվողը` 7-ից 15 դոլար:
«Վար-չա-պետ» եւ «Պա-տաս-խան» կոչերով ցուցարարները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի հետ: Ցանկանում են լսել կամ նրա հիմնավորումները` այս բարձրացման վերաբերյալ, իսկ եթե հիմքեր չկան` ապա խնդրում են` իջեցնել գինը:
Ցուցարարները առավոտյան ժամը 9-ից հավաքաված են կառավարության շենքի մոտ: Ժամեր առաջ նրանցից երեքին ընդունել են, սակայն հստակ պատասխան չեն տվել: Խոսոտացել են, որ մինչեւ ժամը 5-ը կքննարկեն հարցը եւ պատասխան կտան:
Սակայն մինչեւ այժմ որեւէ արձագանք չկա: Հավաքվածները մերթընդմերթ առաջ են գնում դեպի շենքի մուտքը, սակայն ոստիկանները օղակել են նրանց, զսպում են:
Ոստիկանության հրամանատար Վալերի Օսիպյանը հորդորում է տեղի չտալ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների սադրանքներին, հարցը չքաղաքականացնել: