|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հրազդանցի մի շարք ակտիվիստները նամակ են հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում իրենց մտահոգություն են հայտնել Հրազդանի երկաթահանքում երկրաբանական հետախուզական աշխատանքների կապակցությամբ:
Նամակում նշված է. «Ոչ պաշտոնական աղբյուրներից իմացել ենք, որ Հրազդանի երկաթի հանքի տարածքում կառավարության պատվերով իրականացվել է փորձաքննություն: Ի լրումն դրան, Հրազդանի ազգաբնակչության շրջանում լուրեր են պտտվում, որ հանքում անցկացված աշխատանքների ընթացքում ուրան է հայտնաբերվել, որն անհանգստության ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում: Կարծում ենք , որ այս անորոշությունը բնակիչների մոտ կրքերի բորբոքման պատճառ կարող է հանդիսանալ: Ելնելով դրանից` խնդրում ենք մեզ և ազգաբնակչությանը տալ հիմնավոր պարզաբանումներ վերոգրյալի մասին»:
Նշենք նաեւ, որ նամակի տակ ստորագրել են Հրազդանի «Օրհուս» կենտրոնը, «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ-ն, «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ն, Կոտայքի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը եւ «Հրազդան» հեռուստաընկերությունը: