|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
UNASUR բլոկի մեջ մտնող լատինաամերիկյան 12 երկրների առաջնորդները բացատրություն եւ ներողություն են պահանջել Եվրոպայի մի քանի պետություններից Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Բոլիվիայում անցկացված արտակարգ գագաթաժողովում հայտարարություն է ընդունվել, որում պահանջվում է, որ Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի կառավարությունները կոնկրետ պատասխաններ տան, թե ինչու են փակել Մորալեսի ինքնաթիռի համար իրենց օդային տարածքները եւ ներողություն խնդրեն նրանից. տեղեկացնում է Интерфакс-ը:
Հիշեցնենք, որ երբ Մորալեսի ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայից, այն պարտադրաբար վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են եղել, թե ինքնաթիռում ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն է:
Գագաթաժողովին մասնակցել են Արգենտինայի, Ուրուգվայի, Էկվադորի, Սուրինամի, Վենեսուելայի եւ Բոլիվիայի բարձրաստիճան առաջնորդներ, բլոկի եւս 6 անդամ ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչներ են ուղարկել: