կարևոր
529 դիտում, 54 րոպե առաջ - 2025-12-10 10:40
Հասարակություն

Հիմա նույն բանը կատարած «նիկոլականներին» դատելո՞ւ եք. փաստաբանը բռնությունն արդարացնող անձանց անուններ է հրապարակել

Հիմա նույն բանը կատարած «նիկոլականներին» դատելո՞ւ եք. փաստաբանը բռնությունն արդարացնող անձանց անուններ է հրապարակել

Գերագույն կեղծավորը Գերմանիա այցից առաջ «օդ էր տատանում», թե իբր բռնությունն ու բռնության կոչերը Հայաստանում տեղ չունեն։ Լու՞րջ։ Գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Կից ներկայացնում եմ բռնությունն արդարացնող մեկնաբանություններ, որոնք կատարել են ԻՐԱԿԱՆ ՕԳՏԱՏԵՐԵՐԸ՝ ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի դեմ հարձակման վերաբերյալ իմ ճեպազրույցը լուսաբանող միայն մեկ լրատվականի («Ազատություն» ռադիոկայանի) պատրաստած ռեպորտաժի տակ։ Նյութի հղումն՝ այստեղ։

Հիշեցնեմ, որ բռնության արդարացումը ՀՀ քրեական օրենսգրքի 330 հոդվածով սահմանված հանցագործություն է, և այդ հոդվածով դատվել են տասնյակ ու տասնյակ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներ։

Հիմա նույն բանը կատարած «նիկոլականներին» դատելու՞ եք։ Դե դատեք՝ տեսնենք»։