|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իշխանությունը չներեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին։ Վերջինիս լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են»։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Դատավոր Վահե Միսակյանի դեմ անորակ արշավ տարվեց հենց միայն այն պատճառով, որ վերջինս համարձակվել էր պրոցեսը տանել իրավական, այլ ոչ թե քաղաքական հանգուցալուծման ճանապարհով:
Անկախ նրանից, թե քաղաքական պատվերն ում է իջեցվում` ոստիկանին, քննիչին, դատախազին, դատավորին մեկ է` յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր որոշումը ծանր հետևանքներ է թողնելու ոչ միայն քաղաքական թիրախավորման տակ հայտնվածի, այլ նաև իր վրա:
Իսկ գործող իշխանությունը երբեք չի ներել ու չի ներելու բոլոր նրանց, ովքեր օրենքն ու բարոյականությունն առաջնահերթ են համարում:
Սրանով է պայմանավորված, որ քաղաքական իշխանությունը փորձում է մաքսիմալ իրեն շրջապատել ստրուկի հոգեբանությամբ, քծնող, կարծիք չունեցող, բարոյական ցածր արժեքային համակարգով կամակատարներով:
Իսկ ովքեր թեկուզ նվազագույն չափով սկզբունք կամ մասնագիտական պարտքի կարևորություն են ի ցույց դնում, նրանցից արագ ազատվում են»։