|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ՄԱԿի գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների։ Երիտասարդները դիմել են ՄԱԿ-ին՝ անկախ դիտորդական առաքելություն ձևավորելու և հայ ռազմագերիների իրական վիճակը պարզելու պահանջով։ ՀՅԴ ՆԱՈւՄ անդամները նաև մեղադրել են միջազգային կառույցներին՝ լռելու, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների իրավունքների ոտնահարության առջև աչք փակելու համար։
«Մենք որպես երիտասարդություն մեր բողոքի ձայն ենք բարձրացրել և ներկայացնում ենք մեր հայրենակիցներին, նրանք ֆիզիակապես չեն կարող ներկա գտնվել և պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ գտնվում են Բաքվի բանտում»,-ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Նաիրա Մեխակյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում ապօրինաբար գտնվողների փոխարեն են երիտասարդները բարձրացնում նրանց իրավունքների պաշտպանության հարցը՝ քանի որ այն Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր է։
«Որպեսզի այն չդիտվի որպես լոկ օր և չունենա ոչ մի խորհուրդ, իրենք այստեղ են, որպես երիտասարդութուն ասելու, որ մեր հայրենակիցների իրավունքները խախտված են և նրանց իրավունքների խախտման գլխավոր պատճառ է հանդիասնում նաև միջազգային կազմակերպությունների լռությունը»,-ասաց Նաիրա Մեխակյանը
Նրա կարծիքով՝ միջազգային կազմակերպությունները լռում են և հրահրում են այդ իրավախախտումները, քանի որ ՀՀ իշխանությունների կողմից չկա որոշակի հստակ դիրքորոշում, միշտ հայտարարում են, թե բանակցում են, բայց ոչ ոք չգիտի թե ինչ են բանակցում և պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեն ռազմագերիների հարցում։