|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սանկտ Պետերբուրգի շուկայի շենքում բռնկված հրդեհի մակերեսը 1,5 հազար քառակուսի մետր է, մեկ մարդ մահացել է, հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքային գլխավոր վարչությունը։
«Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 1500 քառակուսի մետրի։ Կրակի ինտենսիվ տարածմանը նպաստել է շենքի ներսում բարձր հրդեհային ծանրաբեռնվածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հրդեհի վայրում աշխատում է 26 միավոր տեխնիկա և 96 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում այրվում է Պրավոբերեժնի շուկայի շենքը: Շենքը երկհարկանի է՝ 25 x 100 մետր չափերով։