|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական փուլը:
Մրցույթներն անցկացվել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծված հանձնաժողովները:
Մրցույթներին մասնակցում էին 30 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
Հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում նախատեսվող տոնական միջոցառման ընթացքում:
«Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» կտրվեն ավտոմեքենաներ: