|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում` կառավարության աշխատակազմին հատկացնել 10 միլիոն 400 հազար դրամ ՀՀ 2016 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով:
Արդեն 15-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարգևատրվում են ավտոմեքենայով:
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին 5 միլիոն 200 հազար դրամ արժեքով մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 10,400.0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: