|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Նախարարը նախ ծավալուն ելույթ ունեցավ, ապա պատասխանեց ուսանողների հարցերին:
Միջոցառման ավարտին նա պարգևատրեց բուհի ներկայացուցիչներին, որոնց թվում էր բուհի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ով պարգևատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով: Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների նկատմամբ ցուցաբերած վատ վարքով:
Հավելենք նաև` այս անգամ էլ տնտեսագիտական համալսարանն աչքի ընկավ լրագրողների հանդեպ անհանդուժողությամբ ու բռնությամբ: Այսպես` երբ լրագրողները ցանկանում էին մոտենալ Սեյրան Օհանյանին, բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները սկսեցին հրել լրագրողներին ու նրանց առջև դուռը փակել, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենան մոտենալու նախարարին: