|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել համալսարանի աշխատակիցների վրա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Ս. Խաչատրյանին նշանակելուց հետո համալսարանը որոշել է աշխատանքից ազատել 7 հավաքարարներին: Չի բացառվում, որ համալսարանում որոշել են Ս. Խաչատրյանին բարձր վարձատրել ու հանուն նրա «զոհաբերել են» 7 աշխատակցի:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձում էր այս տեղեկությունը ճշտել թե' Սևակ Խաչատրյանից, թե՛ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանից, սակայն վերջիններս համառորեն չէին պատասխանում հեռախոսազանգերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։