|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ձեռք ձեռքի» կազմակերպության ներդրումը ԼՂՀ առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի համար: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: