|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ահազանգերը դարձել և դառնում են քննության առարկա, ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ՝ մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դատախազությունից Քննչական կոմիտե ստացվել են նաև խախտումների վերաբերյալ մամուլի այն հրապարակումները, որոնցով քննությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն, ենթակա է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։
Դրանց հիման վրա ևս ՀՀ քննչական կոմիտեում նախապատրաստվում են նյութեր, ստուգվում ահազանգերում մատնանշված հանգամանքները, որոնց արդյունքներով կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։