|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն ընթանում է և ձևավորվել է օրակարգ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իշխանական պատվիրակության անդամ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Նա նշեց, որ երկխոսությունը ենթադրում է կարծիքների փոխանակություն: «Իսկ մենք դիրքորոշումներ ունենք, փորձում ենք քննարկել օրակարգում առաջադրված հարցերը»,- ասաց Մ. Շահգելդյանը` հավելելով, որ ՀԱԿ-ի պահվածքը ցույց է տալիս, որ նրանք պատրաստ են հարցեր լուծելու երկխոսության շրջանակներում:
«Մենք նաև պայմանավորվել ենք, որ հայտարարությունների լեզվով չենք խոսելու, միայն` դեմ առ դեմ: Երկխոսության օրակարգում ունենք երկու հարց, որոնք պետք է քննարկվեն հաջորդ հանդիպմանը»,- ասաց բանախոսը: