Միասին կարող ենք
կարևոր
625 դիտում, 8 ժամ առաջ - 2026-04-04 19:23
Քաղաքական

«Մենք հայ ենք, իսկ դուք ո՞վ եք, դուք Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող եք» Սերժ Սարգսյան

«Մենք հայ ենք, իսկ դուք ո՞վ եք, դուք Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող եք» Սերժ Սարգսյան

«Մենք մենք ենք, մեր անցյալով ու ներկայով, մեր սխալներով ու ձեռքբերումներով, դավանած արժեքներով, հավատքով։ Մենք աստվածասեր են, դուք ինչասե՞ր եք։ Մենք մեր ժողովրդինն ենք, իսկ ո՞ւմն եք դուք»,- ՀՀԿ համագումարի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

Նա շարունակեց. «Մենք հայ ենք մեր պրոբլեմներով, խնդիրներով, մեր արժեքային համակարգով, իսկ ո՞վ եք դուք։

Դուք Հայոց ցեղասպանությունը  կասկածի տակ դնողներ եք, դուք Արցախը Հայաստանի վզին թոկ համարողներ եք, դուք Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի ու կախվածության հռչակագիր համարողներ եք, դուք ամոթալի էջ եք Հայաստանի պատմության մեջ, որը պետք է անհապաղ շրջել, որը մենք մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում»։