|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պատկերացրեք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Լայն աշխարհագրությունը, լարվածությունը, շահերի բախումներն ու թշնամական տրամադրվածությունը: Հիմա պատկերացրեք, թե քանի հարյուր հարց կա քննարկելու այս պետությունների փոխհարաբերություններում: Իսկ հիմա տեսեք Բլինքենի և Լավրովի կողմից քննարկված հարցերի թոփ հնգյակը.
1. Ուկրաինա
2. Սիրիա
3. Հայաստան-Ադրբեջան
4. Աֆղանստան
5. Իրան
Ու սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը՝ այլ ոչ թե կոշտ հակադարձում նման ձևակերպման անթուլատրելիության մասին»,- գրել է Սուրեն Սարգսյանը: