|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով վերջերս կառավարությանը հատկացված` 100 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենաներին, ասաց, որ ցանկացած երկրի վարչապետ պետք է ունենա իր կարգավիճակին համապատասխան ծառայողական ավտոմեքենա:
Նա նշեց, որ կառավարությունն ունի հատուկ կարգ, որը դասակարգում է, թե որ դասի պետական ծառայողին ինչ ավտոմեքենա է հասնում: «Այդ չափանիշներին համապատասխան էլ ձեռք են բերվել ավտոմեքենաները, մանավանդ, որ վարչապետի օգտագործած ծառայողական մեքենան ֆիզիկապես մաշված էր ու շատ հին»,- ասաց նա։
–