|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը վաղը կառավարությունից 1 միլիոն 600 հազար դրամ կստանա` համակարգչային և պատճենահանող սարքավորումների ձեռք բերման համար:
Կառավարության որոշման նախագծի հիմնավորումներում նշվում է. «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմին տարիներ շարունակ «Վարչական սարքավորումներ» ծախսային հոդվածով գումարներ չի նախատեսվել, որի հետևանքով ծառայությունում եղած համակարգիչները և տպիչ սարքերը ֆիզիկապես և բարոյապես մաշված են, դրանց հետագա օգտագործումը տնտեսապես շահավետ չէ»:
Ուստի նոր համակարգչային տեխնիկայի ու տպիչ սարքերի ձեռքբերումը կապահովի ծառայության աշխատակազմի բնականոն և անխափան աշխատանքային գործունեությունը: