|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2003 թվականից ոռոգման ջրի օգտագործման համակարգում բարփոխումներ են կատարվել, ինչի արդյունքում համակարգի կառավարումն անցել է ջուր օգտագործողների ընկերություններին (ՋՕԸ):
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն ասաց, թե գյուղացիները` ջրօգտագործողները, պասիվ են ՋՕԸ-ի ձեւավորման ու աշխատանքներին մասնակցելու հարցում:
«Պետք է ակտիվ լինեն, որ ՋՕԸ-ի բյուջեն հաստատվի, սակագնի հետ կապված հարցեր չլինեն, տեսնեն, թե համակարգի վրա ինչքան գումար է ծախսվում, ինչքան էլեկտրաէներգիա է ծախսվում, աշխատավարձ ինչքան են ստանում ՋՕԸ-երը»,- նշեց նա:
Ա. Ղազարյանն ասաց, որ Արարատյան դաշտավայրում գարնան նախապատրաստական աշխատանքների 90 տոկոսն արված է արդեն. վերանորոգվել են պոմպակայանները, մաքրվել են մոտ 3500 ներտնտեսային ցանցեր, որոշ տեղերում սկսվել է ջրի մատակարարումը:
Ի դեպ, ինչ վերաբերում է պոմպակայաններին, Ա. Ղազարյանն ասաց. «Պետք է ասեմ, որ պոմպակայանները ֆիզիկապես եւ բարոյապես մաշված են, 91 թվից այս կողմ նոր պոմպեր Հայաստան չեն բերվել»: