|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցութկունից Արմեն Ներսիսյանն ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանին ասել է՝ եկեք Ձեզ տանեմ ցույց տամ, թե Երևանով հոսող գետերն ինչքան աղտոտված են՝ հայտնում է Yerkir.am-ը։
Տեղ-տեղ աղբի հսկայական կույտեր կան ու բնակիչներն ուղղակի չգիտեն՝ ինչպես ապրել այդ գարշահոտության պայմաններում։ Արմեն Ներսիսյանը խորհուրդ է տվել քաղաքապետին ոչ թե 38 միլիոն դրամ տրամադրել գետերը մաքրելու համար, այլ գետերի վրա զտող, մաքրող կայաններ տեղադրել։ Մարությանն էլ հակադարձել է, թե քաղաքացիները պետք է բարեխիղճ գտնվեն, միջավայրն ու գետերն անխնա չաղտոտեն։