|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Միհրանը Խառը գոտի եկավ սպիտակ շապիկով, որի վրա իր փոքրի աղջկա նկարն էր: Ձեռքին արծաթե մեդալն էր: Նա շատ հիասթափված էր և ընդամենը մեկ նախադասությամբ ամփոփեց կատարվածը.
«Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում ոչ սպորտը, ոչ օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում այս ամենը աղբ է», — մեր մարզիկի խոսքերն է մեջբերում Totoexpert-ը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը փայլուն գոտեմարտեր անցկացնելուց հետո դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցավարների կողմնակալության պատճառով զրկվեց ոսկե մեդալից: